Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«2,5 միլիոն դոլարի մսխում՝ ջրահեռացման վրա։ Ինչպես որ մեկօրյա ձյունը բացահայտեց Երևանի իշխանությունների անճարակությունն ու բյուջեն մսխելու կարողությունը (ձյունը հիմնականում մաքրվեց բնական ճանապարհով. հալվեց կամ ավտոմեքենաները գնալ-գալով մաքրեցին), այնպես էլ մայրաքաղաքում տեղացած անձրևը ցույց տվեց, թե ինչ վատ են կառավարում ՔՊԿականներն ու ինչպես են փոշիացվում հարկատուների գումարները:
Բոլորիս աչքի առաջ են Երևանի փողոցներն ու գետնանցումները լճի վերածվելու պատկերները: Դա ցույց էր տալիս, որ ջրահեռացման համակարգին վերաբերող աշխատանքները կա՛մ վատ են կատարվել, կա՛մ չեն կատարվել: Իսկ հիմա եկեք տեսնենք, թե ինչքան գումար է ծախսվել այս ուղղությամբ:
2023թ. բյուջեի կատարողականի հաշվետվությունից տեղեկանում ենք, որ նախորդ տարի «Ջրահեռացման կոմունիկացիոն ցանցերի կառուցում» հոդվածով ծախսվել է մոտ 1 միլիարդ դրամ՝ 2,5 միլիոն դոլարի չափ: Դա պլանավորածի 89,9 տոկոսն է եղել: Երևանի քաղաքապետարանի հաշվատվությունում ասվում է, որ այդ գումարներն ուղղվել են հեղեղատար համակարգերի կառուցման աշխատանքներին: Նշվում են հասցեներ, բայց հենց այդ հասցեներում ջրհեղեղն անանցանելի է դարձրել փողոցները: Փաստորեն, թղթերով ամեն ինչ կարգին է քաղաքապետարանում, բայց Երևանի փողոցներն ու գետնանցումները հեղեղված են ջրով:
Հիմա պարզ է, չէ՞, թե ինչն ինչոց է և ինչպես են փողերը մսխվում: «Ասեք՝ կանենք»-ն իրականում նշանակում է «Մուծվեք, թալանենք»»
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը