21 03 2024

Ուշագրավ տեսանյութ․ ի՞նչ էր Փաշինյանն ասում Ոսկեպար գյուղում 2021 և 2024 թվականներին



Մարտի 18-ին Նիկոլ Փաշինյանը Ոսկեպարում հանդիպում է ունեցել տեղի և հարակից գյուղերի բնակիչների հետ՝ ներկայացնելու Տավուշից 4 գյուղերի հանձնման սկզբունքները:

«Ադրբեջանը մնացած բոլոր տեղերում, որտեղ ինքը սահմանագծից առաջ է, նահանջելո՞ւ է: Ես ձեզ ուղիղ ասում եմ՝ ոչ, չի՛ նահանջելու»,- ասաց նա:

Փաշինյանի արտահայտած մեկ այլ միտք բանավեվեճի առիթ դարձավ:

Փաշինյան. - Պետք է պատերազմ թույ չտանք:

Ոսկեպարցի. - Հողերը տանք՝ պատերազմ չլինի:

Փաշինյան. - Ո՞ւմ հողերը:

Ոսկեպարցի. - Մեր հողերը:

Փաշինյան. - Ճիշտ բան ասեցիք: Մեր հողերից ոչ մի միլիմետրի մասին խոսք չի կարող գնալ:

- Էդ հողը մերնա՛,- եզրափակեց Ոսկեպարի բնակիչը, ինչին ի պատասխան Փաշինյանն ասաց՝ «Չէ»:

Մեկ այլ հայտարարությամբ էլ Փաշինյանը նշեց. «Մենք հիմի կարանք ստեղից դուրս գանք, գնանք ասենք չէ, չկա, է՛ն էլ չկա, է՛ն էլ չկա, է՛ն էլ չկա: Դա նշանակում է, որ շաբաթվա վերջ պատերազմ է սկսելու: Հետո ես գիտեմ, թե ինչ է լինելու էդ պատերազմի վերջը: Հետո, որ մենք մի տեղ իրար տենանք, ասելու եք՝ արա բա մենք գյուղացի ժողովուրդ էինք, էդքան ինֆորմացիա չունեինք, բա դո՞ւ»:

Հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսի 11-ին՝ նախընտրական քարոզարշավի ժամանակ, Ոսկեպար այցելած Նիկոլ Փաշինյանն ասում էր. «Ոնց ձեր սրտով ա, տենց ա ըլնելու»:

Ոսկեպարցիներն էլ ասում էին՝ «Ձեզ հաջողություն: Դուք մենակ դուխով: Չիմ կլպել տիք, չիմ ձերնա (բոլոր ձայները): Դուք մին ընտրվեք՝ մնացածը հետո»:

Բնակիչներից մեկը բարձրացրեց հողերի հարցը. «Ես մեր էս ֆողերի հմար ուզեի հարցնեմ: Հմի ես ընդիի եմ ապրըմ»:

Ի պատասխան մյուսները նրան սաստեցին. «Լա մի րոպե էլի: Էդ հետո, թող ընտրվի նոր: Գնացեք մի հատ հաջողությամբ ընտրվեք նոր»:

Բնակիչներից մեկը բարձրացրեց նաև Ոսկեպարում գտնվող 7-րդ դարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հարցը, ում խոսքն ընդհատելով Փաշիյանն ասաց. «Սաղ ձեր սրտովա ըլնելու: Կգամ սաղ մանրակրկիտ կքննարկենք»:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ