21 03 2024

«Նիկոլ, դավաճան» վանկարկումներ Աջափնյակի դատարանում. Գեղամ Մանուկյան



ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը տեսանյութ է տարածել իր էջում՝ կից գրառմամբ.

««Նիկոլ, դավաճան» վանկարկումներն Աջափնյակի դատարանում...

Այս պահին առաջին ատյանի դատարանի Աջափնյակի նստավայրում դատախազության կողմից հանրային մեղադրողը պարբերաբար միացնում է «Նիկոլ, դավաճան» վանկարկումներով տեսագրություններ:

Ի դեպ նա մեկ այլ՝ Լևոն Քոչարյանի գործով էլ է մեղադրող ու պարզվեց՝ Աշոտ Փաշինյանի ընկերն է: Այս պահին Աջափնյակի դատարանում շարունակվում է 2023թ. սեպտեմբերի 19-ի բողոքի գործողությունների մասնակից 11 արցախցի երիտասարդների դատաքննությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ