21 03 2024

Մեր գործունեությունն իրականացվելու է նաև փողոցային գործողությունների ուղղությամբ․ Սեյրան Օհանյան



Հայ ժողովուրդը իր ներուժով կարող է  համախմբվել՝ իր պաշտպանությունն ու անվտանգությունը կազմակերպելու համար։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Մեր գործունեությունը նաև ԱԺ-ից դուրս ենք իրականացնելու, այսօր գլոբալ վերագնահատում է իրականացվում ընդհանուր ներքին քաղաքականության, ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ։ Մենք մեր գործիքակազմը ամբողջությամբ օգտագործելու ենք թե՛ ԱԺ-ում, թե՛ ԱԺ-ից դուրս։

ԱԺ-ից դուրս մեր գործունեությունը իրականացվելու է երկու ուղղությամբ՝ աշխատանք համակիրների  ու քաղաքացիների հետ, հատկապես սահմանային համայնքներում ու նաև, ըստ անհրաժեշտության, փողոցային գործողություններ։ Կոչ կանեի ընդդիմադիր ամբողջ հատվածին, քաղաքական ուժերին՝ գտնել համագործակցության եզրեր, ճիշտ գնահատել իրականությունը ու շարունակել իրենց գործունեությունը»,- ասաց Օհանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ