Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Իսկ պատերա՞զմը: Պատերազմը կսկսվի առաջին գյուղերը տալուց հետո, երբ թշնամին կզբաղեցնի վերջին ռազմավարական բարձունքները։
Իսկ այդ պատերազմի նպատակը ո'չ թե գյուղ վերցնելն է, այլ Երևանում կապիտուլյացիա ստորագրելը: Սա թշնամու ռազմավարական նպատակն է, որին փորձում է հասնել մարտավարական քայլերի հաջորդականությամբ։
Իշխանությունները դիմադրություն ցույց չեն տալու, ընդհակառակը` ամեն ինչ անելու են, որպեսզի դիմադրողները չհավատան հաջողությանը, հանձնվեն` անարյուն, թավշյա, ոչ բռնի կապիտուլյացիային։
Օկուպացիոն վարչակարգը կկազմեն հենց կապիտուլյացիա ստորագրողները և ի վերջո Մուստաֆա Քեմալի երազանքը կկատարվի` Ալեքսանդրապոլի պայմանագրի բուն նպատակի իրագործմամբ։
Իսկ ո՞րն է լինելու հայ մարդու պատասխանը.
-Դիմանալ ու դիմադրել, դիմանալ ու դիմադրել։ Չհավատալ ո'չ մի խոստման, չհավատալ ո'չ մեկին, բացի իր կողքին կանգնողից։ Դիմանալ ու դիմադրել մինչև թշնամու հարձակումները կդանդաղեն, հետո` հարձակումը կփոխարինվի պաշտպանությամբ, իսկ հետո` հարձակվել ու կոտորել, թշնամուն։ Ինչպես Սուն Ցզին էր ասում. «Թշնամուն նախ պետք է դեպի ծուղակ գրավել շահ ցույց տալով, և երբ թշնամին կգա այն վերցնելու, հարձակվել ու ոչնչացնել նրան»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը