25 09 2024

Գոնե կարելի էր սովորել պաշտոնական հանդիպման ժամանակ նստելու էթիկան․ Արա Պողոսյան

Գոնե կարելի էր սովորել պաշտոնական հանդիպման ժամանակ նստելու էթիկան․ Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել՝ կից գրելով․

«6 տարում գոնե կարելի էր սովորել պաշտոնական հանդիպման ժամանակ նստելու էթիկան։

Նայում ես Էրդողանին` ոտքերի դրվածքը, հայացքը, ձեռքերի դրվածքը, և զգում ես, որ ավանդույթներ, ինստիտուցիոնալ հիշողություն, արարողակարգ ունեցող երկրի լիդեր է (ի դժբախտություն մեզ)։

Նայում ես Փաշինյանին` ոտքերի դրվածքը (կարծես խնջույքի ժամանակ կամ բորդելում լինի), մելամաղձոտ հայացքը, ձեռքերի դրվածքը, և թվում է, որ ավանդույթներ, ինստիտուցիոնալ հիշողություն, արարողակարգ չունեցող և մի մուրացիկ երկրի խղճուկ և որկրամոլ պատեհապաշտ է (ի դժբախտություն մեզ)։

6 տարում կարելի էր գոնե սովորել ոտքերը դնելու ձևը»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ