18 03 2024

Վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ. Գառնիկ Դանիելյան

Վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ. Գառնիկ Դանիելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իմ տեղեկություններով, վարչապետի աթոռը զբաղեցնողը ուղևորվում է Տավուշի մարզի Ոսկեպար գյուղ՝ այնտեղ հակահայ, հակապետական քարոզչություն իրականացնելու։ Հերթական փորձը կանի իր տխմարագույն թեզերը հրամցնելու ժողովրդին՝ ասելով, որ այդ 4 գյուղերը մեզ պետք չեն․ սարեր ու անտառներ են, և որ Իջևանը պահելու համար պետք է այդ գյուղերը զիջել թշնամուն։

Վերջին ասուլիսի ժամանակ բացահայտ հայտարարեց, որ Տավուշի մարզի 4 հայկական գյուղերն իր համար ադրբեջանական են։ Այս վտանգավոր թեզերն արդեն իսկ վկայում են, որ ՀՀ իշխանությունները տեղի են տվել եւ պատրաստվում են կատարել թշնամական պետության հերթական պահանջը։ Լիահույս եմ, որ տավուշեցին դուռն ու ականջը կփակի մեր հայրենիքը թշնամուն հանձնել պատրաստվող վարչակարգի պարագլխի առաջ։

ՏԱՎՈՒՇԻՑ ՈՉ ՄԻ ՍԱՆՏԻՄԵՏՐ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵ՛Ս ՏԱԼՈՒ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ