05 03 2024

Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը Արամ Սարգսյանի համար 8 անգամ հայտարարել են, բայց էլի չի հավատում



«Իշխանությունը Վազգեն Սարգսյանի ազատագրած Արցախն ասում է՝ Ադրբեջան է և վերջ, դուք այս իրողության հետ հա՞շտ եք»,- Եռաբլուր այցելած Արամ Սարգսյանին՝ Վազգեն Սարգսյանի եղբորը, հարցրեց լրագրողը։

Արամ Սարգսյանը պատասխանեց․ «Ես չեմ կիսում Ձեր տեսակետը»։

Լրագրողն արձագանքեց․ «Դա իմ տեսակետը չէ, դա իշխանության տեսակետն է։ Ասում են՝  Արցախն Ադրբեջան է և վերջ։ Դուք այդ մտքի հետ հա՞շտ եք»։

«Դա ձեր տեսակետն է, դուք ստում եք»,- պատասխանեց Արամ Սարգսյանը։

Հիշեցնենք, որ 22․05․2023թ․ մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հարցին ի պատասխան ասաց․ «Հայաստանի Հանրապետությունը, այո, ճանաչում է Ադրբեջանի 86,600 քառակուսի կիլոմետր տարածքային ամբողջականությունը։ Դա ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը»։

Ամիսներ անց՝ 28․11․2023թ․, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում նյարդայնացավ, որ նույն հարցն անընդհատ տրվում է և պատասխանեց․ «ՀՀ-ն լիակատար ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, լեռնային Ղարաբաղը՝ մեջը․ սա արդեն մի ութ անգամ ասել ենք վերջին մի տարվա ընթացքում»։

Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 5-ը, Վազգեն Սարգսյանի ծննդյան օրն է, ինչի կապակցությամ էր Արամ Սարգսյանն այցելել Եռաբլուր։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ