«Վերջին գործակարգավարականի ժամանակ Երևանի քաղաքապետարանը հայտնեց ծառերի հերթական սպանդի մասին, թե ծառրեն իրենց կենսունակաությունը կորցրել էն»,- այս մասին ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ ասաց Արթուր Չախոյանը։
Նա ցուցադրեց Ռադիոտան դիմաց Ալեք Մանուկյան փողոցի վրա առկա թեղի տեսակի ծառերը և նշեց, որ ի տարբերություն քաղաքապետարանի «Բնապահպանության և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանի ներկայացրած նկարների, այդ ծառերը փարթամ վիճակում են և իրականում հին նկարներ են ներկայացվել ծառերի սպանդը կազմակերպելու համար
«Երևանի քաղաքապետարանի ներկայացրած նկարները ֆեյք են, իրականությանը չեն համապատասխանում։ Հին նկարներ են ներկայացրել խորհրդակցության ժամանակ, ժողովրդին խաբում են»,- հայտարարեց Չախոյանը
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը