Ավագանու անդամ Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Մինչ մայրաքաղաքային իշխանությունները (էլեկտորալ փոքրամասնությունը) որոշում են թանկացնել տրանսպորտի գինը, այսօր հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանին պատկանող ավտոբուսներից մեկի վարորդը, ըստ ականատեսների, հարվածել է Շիրակի փողոց 18 շենքի հարակից կանգառին, ջարդուփշուր արել այն: Հարվածի ուժգնությունից վնասվել է նաև Փաշինյանի սիրելի ասֆալտը: Թե ինչ հանգամանքներում է սա տեղի ունեցել, թող պարզեն համապատասխան կառույցները և քաղաքապետի լիազորություններն ապօրինաբար ստանձնած Տիգրան Ավինյանը:
Տրանսպորտային բարեփոխումը սա՞ է: Մահվան գազելներին կատաղած ավտոբուսնե՞րն են փոխարինել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը