20 02 2024

Սաղ էլ կաշառքով են զբաղված, ե՞րբ են հասցնում աշխատել՝ ես չգիտեմ․ արցախցի



 

«Ասում ա՝ կաշառակերության դեմ պայքարում ենք, շաբաթը մեկ նախարար են բռնում կաշառակաոերության մեղադրանոքով։ Չի՞ նշանակում, որ նրանք գործով չեն զբաղվում, հերթով բռնվում են։ Մոտ օրերս 8 հոգի բռնեցին, վերջում էլ նախարարին, չի նշանակո՞ւմ, որ սաղ էլ կաշառքով են զբաղված, ե՞րբ են հասցնում գործ անել, ես չգիտեմ։ Թող հերքեն, որ ես էլ կհարցնեմ՝ Քերոբյանն ու Ալեն Սիմոնյանի կինն ո՞ւր են»,- լրագրողներին ասաց կառավարության շենքի մոտ ակցիա անող տեղահանված արցախցիներից մեկը։

«Վեշլկան պոկեցին, երկու մարզպետ աշխատանքից ազատեցին, էսքան միջադեպ եղավ, էսքան զոհ եղավ, պատմության դասատուն է պաշտպանության նախարարը, ինչո՞ւ չեն հանում, կրթված գեներալ դնեն։ Էնպես է ստացվում՝ կրթված, կռված գեներալները բանտերում են, պաշտպանության նախարարը՝ պատմության դասատու»,- ասաց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ