19 02 2024

Մենք փողոցներում պայքարելու ոչ մի բարդույթ չունենք․ Մանուկ Սուքիասյան



«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը ճեպազրույցի ընթացքում հայտարարեց․

«Մենք պատրաստ ենք քաղաքացու հետ անել ամեն ինչ ավագանու նիստերի դահլիճից սկսած մինչև փողոցներ, արպեսզի կանխենք մարդկանց գրպանը մտնող և մարդկանց վերջին կոպեկները քամող այս օրինագծի դեմ պայքարի համար։ Մենք ինքներս ընտրություններից բառացիորեն 2 օր անց, երբ եղավ հարձակում Արցախի վրա, հայաթափման պրոցես սկսեց, «Մայր Հայաստանը» իր ողջ կազմով չակերտավոր բարիկադների վրա էր։ Մենք փողոցներում պայքարելու ոչ մի բարդույթ չունենք հերիք չի, դեռ մի բան էլ մենք ինքներս ենք ողջ քարոզարշավի ընթացքում եղել դրա դրոշակակիրը։ Հետևաբար, փողոցային պայքարը մեզ շատ հոգեհարազատ, մեր կողմից ընդունելի գործիքակազմ է, որը առաջիկայում ըստ անհրաժեշտության մենք կկիրառենք»։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ