Երևանի քաղաքապետարանի այսօրվա նիստում որոշում է կայացվելու քաղաքի մի շարք փողոցներ անվանակոչել Պերճ Զեյթունցյանի, Աղասի Այվազյանի, Ղուկաս Սիրունյանի և Ազատ Շերենցի անուններով: Հարցերը ներառված են ավագանու նիստի օրակարգում։
Մասնավորապես՝
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 2-րդ փողոցը՝ նրբանցքով (սկսվում է Զաքարիա Քանաքեռցու փողոցի և Խ. Աբովյանի տուն-թանգարանի մոտից, հատում Քանաքեռի 4-րդ փողոցը, հասնում՝ Ծարավ Աղբյուրի փողոց) անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Պերճ Զեյթունցյանի անվամբ` «Պերճ Զեյթունցյան փողոց», «Պերճ Զեյթունցյան փողոց, 1-ին նրբանցք»:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 3-րդ փողոցը (սկսվում է Քանաքեռի 6-րդ փողոցից, հասնում՝ Քանաքեռի 2-րդ փողոց), անվանակոչել հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս, սցենարիստ, ռեժիսոր, խմբագիր և գեղանկարիչ, ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Աղասի Այվազյանի անվամբ` «Աղասի Այվազյան փողոց»:
Երևան քաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռի 8-րդ փողոցը (սկսվում է Ծարավ Աղբյուրի փողոցից, հասնում՝ Քանաքեռի 12-րդ փողոց), անվանակոչել հայ բանաստեղծ, մանկագիր Ղուկաս Սիրունյանի անվամբ` «Ղուկաս Սիրունյան փողոց»:
Երևան քաղաքի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշենի 8-րդ փողոցը (սկսվում է հ.2/5 հասցեին հարող տարածքից, հասնում` Դավթաշենի կամրջի տարածք) անվանակոչել դերասան, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ազատ Շերենցի անվամբ՝ «Ազատ Շերենցի փողոց»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը