09 02 2024

Իր շնորհիվ հայկական պարը բերեցինք Արցախ․ Նարինե Աղաբալյանը՝ Գագիկ Գինոսյանի մասին



Կամերային երաժշտության տանը վերջին հրաժեշտն են տալիս պարուսույց, արցախյան պատերազմի մասնակից Գագիկ Գինոսյանին։

«Մեծ պատիվ ոմ ունեցել Գագիկ Գինոսյանի հետ երկար տարիներ համագործակցելու։ Իր շնորհիվ հայկական պարը բերեցինք Արցախ։ Գինոսյանը հայրենիքի զինվոր էր, բայց սովորոկան ազատամարտիկ չէր՝ մեր հայկական ինքնության պահապաններից էր»,- լրագրողների հետ զրույցում ասել է Արցախի մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը։

Գագիկ Գինոսյանը մահացել է փետրվարի 6-ին սրտի կաթվածից, կհուղարկավորվի Եռաբլուրում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ