05 02 2024

Այս ադրբեջանցին մտել և կողմ է քվեարկել, որ «Հայոց պատմություն»-ը փոխարինվի ու դառնա «Հայաստանի պատմություն»․ Մհեր Հակոբյան

Այս ադրբեջանցին մտել և կողմ է քվեարկել, որ «Հայոց պատմություն»-ը փոխարինվի ու դառնա «Հայաստանի պատմություն»․ Մհեր Հակոբյան

Մհեր Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Վաղուց էի ուզում այս հարցը բարձրաձայնել. e-draft հարթակում կարող են քվեարկել ՈՉ ՄԻԱՅՆ ՀՀ քաղաքացիները, այլև՝ ցանկացած մարդ աշխարհի ցանկացած կետից:
Ակտիվ են բնականաբար թուրքերը: Ստորև սքրինում իրական ադրբեջանցի (և) կամ թուրք է, մինչև հիմա ինքն էլ կողմնորոշված չէ, ինքը թուրքը է՞, թե՞ ադրբեջանցի, ես ինտերնետ հարթակներում իրեն տարիներով եմ ճանաչում և նա աչքի է ընկնում ծայրահեղ, կայուն հայատյացությամբ: Այս ադրբեջանցին մտել և կողմ է քվեարկել առ այն, որ «Հայոց պատմություն»-ը փոխարինվի ու դառնա «Հայաստանի պատմություն»:
Սա հաշվի առնենք և... խիստ ցանկալի կլիներ, որ գործող իշխանությունը ևս սա հաշվի առներ...

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ