Ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանը գրում է․
«Նիկոլ Փաշինյանը համառորեն ՉԻ ՈՒԶՈՒՄ ՀՐԱԺԵՇՏ ՏԱԼ խոհափիլիսոփայական բնույթ ունեցող դատողություններին, որոնք արվում են պատմատեսական մակարդակում: Ակնհայտորեն չունենալով, սակայն, դրա համար անհրաժեշտ տեսական բազա և գիտելիքներ ու ամեն ինչ դիտարկելով «կենցաղային տրամաբանության» «առողջ» սահմաններում, երբ թվում է, թե պարզ, ակնհայտ և տրամաբանական լուծումն ամենաճիշտն է, փաստորեն արվում են սխալ դատողություններ ու վնասակար հետևություններ: Մասնավորապես, այսօր ՀՀ ԱԺ-ում ունեցած իր հանրային խոսքում վերջինս ասել է, թե (մեջբերումը ոչ բառացի).
- Հայրենիքն ու պետությունը նույնն են,
- Հայաստանի Հանրապետության տարածքը 29.800 ք/կմ է և այս թիվը վերցված է խորհրդային հանրագիտարանից:
Այս կապակցությամբ ԱՌԱՋԻՆ ԹԵԶԻ կապակցությամբ նշենք, որ դա իրականում ամենևին էլ այդպես չէ և նույնիսկ ավելին՝ ԴԵՊՔԵՐԻ ՄԵԾԱԳՈՒՅՆ ՄԱՍՈՒՄ ԴԱ ԱՅԴՊԵՍ ՉԷ: Պարզ մի օրինակ՝ փաստորեն այս պարագայում Արցախի Հանրապետության տարածքը օրինակ իմ տիպի մարդու համար մինչև Արցախի անկումը Հայրենիք չէր, իսկ հիմա էլ Հայրենիք չէ առավել ևս, իսկ Արցախի համար զոհված ՀՀ քաղաքացիներն էլ փաստորեն դա հանուն Հայրենիքի չեն արել: Հայրենիք չէ նաև պատմական Հայաստանը, որն այժմ գտնվում է օրինակ Թուրքիայի տիրապետության տակ: Ավելին, եթե հանկարծ ինչ-ինչ քաղաքական հանգամանքներից ելնելով ներկայիս Հայաստանի Հանրապետության տարածքը փոխվի և այն, ասենք, փոքրանա, ապա… ԻՄ ՀԱՅՐԵՆԻՔՆ ԷԼ ԿՓՈՔՐԱՆԱ (?!): Հակառակ պարագայում, օ հրաշք, իմ Հայրենիքը… կմեծանա: Իրականում ԻՀԱՐԿԵ ԱԲՍՈՒՐԴ Է, քանի որ «Հայրենիք» կոչվածը դա պատմական հիմք ունեցող ԲԱՐՈՅԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄ Է, որը կապված չէ իրավաբանական նրբությունների հետ:
Մյուս թեզի պահով:
Ի՞նչ է նշանակում, թե Հայաստանի Հանրապետութան տարածքը ճշտելիս հիմք է ընդունվել ԻՆՉ-ՈՐ ՄԻ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԻ ՏՎՅԱԼ: Ցնդվել կարելի է: Կներեք, իսկ եթե նույն այդ հանրագիտարանում սխալ է գրված կամ, ասենք, այնտեղ թիվը գրելիս վրիպակ է եղե՞լ: Փաստորեն հայ ժողովուրդը 5.000 տարի ապրել և իր պետականությամբ եկել ու հասել է մի հանգրվանի, երբ նրա պետականության ֆիզիկական չափի արտահայտիչը կախված է օտար, իսկ ինչ որ իմաստով էլ նույնիսկ օկուպանտ մի երկրի… հանրագիտարանային տվյալի՞ց՝ այդ հանրագիտարանի խմբագրական խորհրդի կարծիքի՞ց: Հիմա ասում եք թե Էրդողանն այսպես, Ալիևին էլ՝ այնպես – պատկերացնում ե՞ք, օրինակ, ասենք Էրդողանը Թուրքիայի Հանրապետության տարածքը ճշտելիս իր հանրային խոսքում հիմք ընդուներ … աշխարհի ամենահեղինակավոր ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆԸ: Ես չեմ պատկերացնում, բայց մեր երկրում փաստորեն արվում է հենց այս:
Իմ խորին համոզմամբ պետական առաջնային կարևորություն ունեցող հարցերին ոչ միայն ՉԻ ԿԱՐԵԼԻ նման մոտեցում ցուցաբերել, այլև՝ դրանց տալ այս տիպի լուծում: Չնայած ի՞նչ ասես՝ պարոն Փաշինյանի հիմնական ընտրազանգվածի ներկայացուցիչների համար նման նրբությունները սկզբունքորեն իսկ անհասանելի են և իրենց համար ամեն ինչ նորմալ է: Ասենք օրինակ տխրահռչակ ԱԽՈՒՐՅԱՆՑԻ ԱՆԺԻԿԻՆ սա ինչպե՞ս բացատրել – նա այրվում է նախկինների նկատմամբ վրեժից և թալանից իր բաժնեմասը ստանալու տենչանքից, նման մարդու համար ի՞նչ «Հայրենիք», ի՞նչ «պետություն»:
Հ.Գ. Ի դեպ, հենց վերջերս Ալեն Սիմոնյանը փաստորեն դեմ դուրս եկավ այս թեզին, երբ ասաց, թե. «Ամբողջ հայկական լեռնաշխարհը, որպես հայ մարդու՝ իմ հայրենիքն է»: Փաստորեն՝ ըստ Նիկոլ Փաշինյանի Ալեն Սիմոնյանը սխալվում է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը