Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանի որդու` Աբգարի ծննդյան օրն է, որը զոհվեց 44-օրյա պատերազմում:
«Աբգարս ծնվեց 22 տարի առաջ, բայց այսօր նա ոչ թե 22, այլ 33 տարեկան է, քանի որ Աստծո մոտ` երկնքում, բոլորը 33 տարեկան են։
Աբգարս ցանկացավ, որ այսօր իր հենց այս լուսանկարը հրապարակեմ։
Ու հերթական անգամ ասում եմ` դաժան է լինելու նրանց դատաստանը, ովքեր հորինեցին այս պատերազմ-պարտությունը։
Այսօր Աբգարը, մյուս տղերքը, որ երկրային կյանքը նվիրեցին հայրենիքին, պետք է մեր կողքին լինեին, պետք է սիրեին, սիրվեին, սովորեին, սովորեցնեին, աշխատեին, երեխաներ ունենային...
Մեր կողքին չեն տղերքը, քանի որ հայ քաղաքական միտքը հիվանդ է, տկար, լոպազ, թշվառ, վախկոտ, անհայրենիք ու անպետություն
Ծնունդդ շնորհավոր Աբգար ջան։ Իսկ ծնունդդ, ինչպես շեշտեց Բագրատ Սրբազանը, որեւէ մեկը մեզնից խլել երբեք չի կարող»,- Facebook-ում գրել է Նազարյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը