30 01 2024

Մարդու երեսին թքելը չի համարվում խուլիգանություն, ջուր լցնելը՝ համարվո՞ւմ է. զոհվածի հայր



Մարդու երեսին թքելը չի համարվում խուլիգանություն, իսկ ջուր լցնելը՝ համարվում է: Այս մասին Գարիկ Գալեյանի գործով դատական նիստից հետո հայտարարել է «Որդիների կանչ» հասարակական կազմակերպության համակարգող խորհրդի անդամ Արա Ռոստոմյանը:

«Դատախազը որևէ ձևով չանդրադարձավ մեր փաստաբանի ներկայացրած այն փաստին՝ թե մարդու երեսին թքելը չի համարվում խուլիգանություն, իսկ ջուր լցնելը համարվո՞ւմ է: Այդ կոնտեքստից որևէ բան չներկայացրեց, ուղղակի կարդում էր գրվածը»,- նշել է նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ