30 01 2024

Արարատում 10 ավտոմեքենա է բախվել

Արարատում 10 ավտոմեքենա է բախվել

Այսօր՝ հունվարի 30-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով շղթայական ավտովթարներ են տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 09:30-ի, 10:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի Մարմարաշեն գյուղի վարչական տարածքում՝ 1 կիլոմետրանոց հատվածում, բախվել են BMW, Mercedes, Mitsubishi, Opel Zafira, Opel, ՎԱԶ 2107, Nissan March, Lada, ՎԱԶ 2106 և Samara մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան:

Ֆոտոլրագրողը հայտնում է՝ վարորդները նշում էին, որ ճանապարհին եղել է մերկասառույց, սակայն ոչ մի աշխատանք չի կատարվել՝ այն աղ ու ավազով մշակելու համար:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ