23 01 2024

Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը. կան վիրավորներ. «Հրապարակ»

Վթարի է ենթարկվել Գավառ-Երևան երթուղայինը. կան վիրավորներ.  «Հրապարակ»

Երևան-Սևան ավտոճանապարհին կողաշրջված վիճակում ՀՀ ՆԳՆ փրկարարները հայտնաբերել են «Գազել» մակնիշի Գավառ-Երևան երթուղին սպասարկող տրանսպորտային միջոցը: Պարզվել է, որ «Գազելն» ինքնավթարվել է, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել, հայտնում է «Հրապարակ»-ը։

Նախնական տվյալներով՝ «Գազելի» մեջ եղել է 14 ուղևոր, փրկարարները կանչի վայր հասնելով՝ արձանագրել են 3 տուժած, ովքեր տեղափոխվել են բժշկական կենտրոն։ Մյուս հավանական տուժածների վերաբերյալ տեղեկությունը ճշտվում է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ