11 01 2024

Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի քաղաքապետ սանիկը կնշանակվի Արմավիրի մարզպետ

Նիկոլ Փաշինյանի՝ Արմավիրի քաղաքապետ սանիկը կնշանակվի Արմավիրի մարզպետ

Կառավարությունը այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում Արմավիրի մարզպետ կնշանակի Դավիթ Խուդաթյանին։ Հարցը ներառված է նիստի օրակարգի չզեկուցվող բաժնում։

Դավիթ Խուդաթյանը Արմավիր համայնքի ղեկավարն է, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության Արմավիրի տարածքային խորհրդի նախագահը։

Հիշեցնենք, որ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը պաշտոնանկ արվեց հունվարի 5-ին՝ Նիկոլ Փաշինյանի՝ մարզ կատարած այցի շրջանակներում։

Նշենք, որ Դավիթ Խուդաթյանը, ըստ «Հրապարակ» օրաթերթի, Փաշինյանի սանիկն է:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ