ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Արմավիր քաղաքը մի քաղաքապետ ունի, որը կամուֆլյաժով պատերազմում ֆոտոսեսիաներ էր անում, վստահ եմ հիմա թափ-թազա պահել է զգեստապահարանում, պատերազմը պարտված, Հայաստանին ու Արցախին արժանապատվությունից զրկած իշխանության հերթական ցուցամոլ կադրն է ու դեռ թույլ է տալիս իրեն ոտք գցել այսօր Սյունիքի մարզում զենք բռնող, ադրբեջանցու հետ կռիվ տվող ու պետական սահման գծող համայնքապետերի հետ:
Խորհուրդ կտամ այդ քաղաքապետին գնա ու աղոթի Սյունիքի համայնքապետերի համար և լուրջ մարդկանց զրույցներին ու գործերին չխառնվի»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը