10 01 2024

Մահվան ելքով ավտովթարի հեղինակ նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանն ազատության մեջ է. News.am

Մահվան ելքով ավտովթարի հեղինակ նախկին ՀՔԾ քննիչ Հրաչյա Մուշեղյանն ազատության մեջ է. News.am

Նախորդ տարվա օգոստոսի 12-ին Կոմիտասում տեղի ունեցած մահվան ելքով ավտովթարի հեղինակը նախկին ՀՔԾ քննիչ, այժմ փաստաբան Հրաչյա Մուշեղյանն է, որը ղեկին է եղել ոչ սթափ վիճակում։ Այս մասին գրում է shamshyan.com-ը։

Մենք տեղեկացանք, որ Հրաչյա Մուշեղյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը։

NEWS.am-ին ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանն ասաց, որ դեպքի առնչությամբ քննվում է քրեական վարույթ, որի շրջանակներում մեկ անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասի (Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթեւեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) հատկանիշներով։

«Նախաքննությունը շարունակվում է։ Այլ տվյալներ հրապարակման ենթակա չեն»,- ասաց Գոռ Աբրահամյանը։

Նշենք, որ Հրաչյա Մուշեղյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ գործով քննչական խմբի ղեկավարն է եղե

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ