28 12 2023

Նախագահ Քոչարյանի դեմ հորինված գործով քննիչը հարբած վիճակում մարդ է սպանել, բայց ազատության մեջ է. Politik.am

Նախագահ Քոչարյանի դեմ հորինված գործով քննիչը հարբած վիճակում մարդ է սպանել, բայց ազատության մեջ է. Politik.am

Politik.am-ը գրում է.

«Օրերս SHAMSHYAN.com-ը տեղեկացրել էր, որ այս տարվա օգոստոսի 12-ին Երևանում՝ Կոմիտասի պողոտայում, ժողովրդին հայտնի «Հարկայինի» դիմաց ողբերգական ավտովթարի փաստով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում պարզվել է, որ Ford Fusion-ի վարորդ Երևանի բնակիչ 37-ամյա Հրաչյա Մուշեղյանը ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմած) վիճակում:

Հետագայում պարզվել է, որ մեքենան հարբած վիճակում վարած Հրաչյա Մուշեղյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հորինված գործով քննչական խմբի ղեկավարն է եղել։ Այդ գործով քննիչները մինջորդում էին նախագահ Քոչարյանին պահել կալանքի տակ և բերում հիմնավորում, որ 10 տարի առաջ պաշտոնը թողած նախագահը կարող է ազդել վկաների վրա։

Հետաքրքիր է, որ Հրաչյա Մուշեղյանը հիմա ազատության մեջ է ու իր դեպքում քննիչները մտահգություն չունեն, որ նա կարող է ազդել գործի քննության վրա։ Իշխանության աջակցությունը վայելող այս նախկին քննիչը փաստորեն կարող է հանգիստ վայելել Ամանորը, նորից խմել ու նստել ղեկին, իսկ իր հանցավոր արարքի պատճառով կյանքից զրկված քաղաքացու ընտանիքը թող շարունակի սգալ և գիտակցել, որ հարբած ղեկին նստող նախկին քննիչը ազատության մեջ է»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ