10 01 2024

Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին

Էկվադորում զինված անձինք ուղիղ եթերում ներխուժել են TC Televisión հեռուստաալիքի տաղավար և պատանդ վերցրել աշխատակիցներին

Առնվազն տասը մարդ, այդ թվում՝ երկու ոստիկան, զոհվել է Էկվադորի Գուայաքիլում և նրա հարևան Նոբոլ քաղաքում տեղի ունեցած անկարգությունների հետևանքով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտնում է ազգային ոստիկանությունը։

Բանտերում անկարգություններից և խոշոր հանցախմբի առաջնորդի փախուստից հետո Էկվադորի նախագահ Դանիել Նոբոան 60-օրյա արտակարգ դրություն է հայտարարել՝ զինված ուժերն օգտագործելու քրեակատարողական համակարգի նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու համար: Կառավարության գործողությունները անկարգությունների ալիք են առաջացրել երկրի քաղաքներում, երեքշաբթի գիշերը հանցագործները սկսել են այրել մեքենաներն ու ավտոբուսները, իսկ Գուայաքիլում ինքնաշեն պայթուցիկ սարքերի պայթյուններ են գրանցվել։ Հաղորդվում է նաև, որ դիմակներով զինված անձինք ներխուժել են Էկվադորի TC Televisión հեռուստաընկերության շենք և ուղիղ եթերում պատանդ վերցրել հեռուստահաղորդավարներին։  El Universo-ն գրում է, որ շենք մուտք գործելուց հետո հարձակվողները պայթուցիկ են տեղադրել  խմբագրության մուտքի մոտ: Այնուհետև նրանք ներխուժել են տարածք և լրագրողներ ու հեռուստաընկերության այլ աշխատողներ պատանդ վերցրել։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ