28 12 2023

Չի կարող Հայաստանն ապրել առանց Արցախ և՝ հակառակը. Մետաքսե Հակոբյան



Հիմնադրվել է «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերությունը՝ Արցախի Հնարապետության ԱԺ պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ. Կազմակերպությանը միացել են տարբեր նախաձեռնող խմբեր, անհատներ՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից:  Հրավիրված մամուլի ասուլիսն ժամանակ,խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին,  Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արցախցին, հայտնվել  է ծանր վիճակում, ավելի խեղճացավ ու իրեն անպաշտպան է զգում նաև այն պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց կողքին չէ։

«Երբ նոր էինք բռնի տեղահանվել, մտածում էինք՝ միգուցե աշխատանքներ են տարվում նրանց վերադարձի հետ կապված,  խոսքը  կարող է վնասել։ Կարճ ժամանակում հասկացանք ու համոզվեցինք, որ այդպես չէ, հակառակը՝ մեր լռությունը  վնասում է ոչ միայն մեր ռազամաքաղաքական իշխանություններին, նաև Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին,  որոնց մասին Ադրբեջանն այևս չի էլ խոսում։ Այդ ուղղությամբ նաև հասարակության, քաղաքական ուժերի աշխատանքը պետք է լինի»։

Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին։

«Ոչ։ Արցախը գոնե գործնականում ցույց է տվել, որ 30 տարի շարունակ եղել է  Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք ականատես եղաք, երբ Հաայստանը,  ի դեմս իշխանությունների, հրաժարվեց Արցախից, մենք կորցրեցինք Արցախը։ Առավել քան համոզված եմ՝ երբևէ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախ։ Հետևաբար, այստեղից է գալիս այն միտքը, որ մեզ կարողացել են  մոլորեցնել, մեզ կարողացել են հաղթել, որովհետև կարողացել են պառակտել։

Չի կարող Հայաստանն ապրել առանց Արցախ և հակառակը։ Սրանք պարզ ճշմարտություններ են,  որոնք մենք չընդունելու արդյունքում հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասաց նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ