Հիմնադրվել է «Արդարություն և Վերադարձ» հայ ազգային և մշակութային արժեքների պահպանման հասարակական կազմակերությունը՝ Արցախի Հնարապետության ԱԺ պատգամավորներ Մետաքսե Հակոբյանի, Դավիթ Գալստյանի նախաձեռնությամբ. Կազմակերպությանը միացել են տարբեր նախաձեռնող խմբեր, անհատներ՝ Հայաստանից, Արցախից ու Սփյուռքից: Հրավիրված մամուլի ասուլիսն ժամանակ,խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության՝ Ադրբեջանի կողմից գերեվարվելու մասին, Մետաքսե Հակոբյանն ասաց, որ արցախցին, հայտնվել է ծանր վիճակում, ավելի խեղճացավ ու իրեն անպաշտպան է զգում նաև այն պատճառով, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունն իրենց կողքին չէ։
«Երբ նոր էինք բռնի տեղահանվել, մտածում էինք՝ միգուցե աշխատանքներ են տարվում նրանց վերադարձի հետ կապված, խոսքը կարող է վնասել։ Կարճ ժամանակում հասկացանք ու համոզվեցինք, որ այդպես չէ, հակառակը՝ մեր լռությունը վնասում է ոչ միայն մեր ռազամաքաղաքական իշխանություններին, նաև Ադրբեջանում գտնվող մեր հայրենակիցներին, որոնց մասին Ադրբեջանն այևս չի էլ խոսում։ Այդ ուղղությամբ նաև հասարակության, քաղաքական ուժերի աշխատանքը պետք է լինի»։
Մետաքսե Հակոբյանն ընդգծեց՝ կեղծ թեզեր են, որ կարող է Արցախը կամ Արցախի հետ կապված որևէ հարց վնասել Հայաստանին։
«Ոչ։ Արցախը գոնե գործնականում ցույց է տվել, որ 30 տարի շարունակ եղել է Հայաստանի անվտանգության երաշխավորը, ինչպես Հայաստանն է եղել Արցախի անվտանգության երաշխավորը։ Մենք ականատես եղաք, երբ Հաայստանը, ի դեմս իշխանությունների, հրաժարվեց Արցախից, մենք կորցրեցինք Արցախը։ Առավել քան համոզված եմ՝ երբևէ չի կարող լինել ուժեղ Հայաստան առանց Արցախ։ Հետևաբար, այստեղից է գալիս այն միտքը, որ մեզ կարողացել են մոլորեցնել, մեզ կարողացել են հաղթել, որովհետև կարողացել են պառակտել։
Չի կարող Հայաստանն ապրել առանց Արցախ և հակառակը։ Սրանք պարզ ճշմարտություններ են, որոնք մենք չընդունելու արդյունքում հայտնվեցինք այս իրավիճակում»,- ասաց նա։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը