27 12 2023

Հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

Հրազենային ու դանակահարված վիճակում հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի

Այսօր՝ դեկտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 20:10-ի սահմաններում «Կապան» բժշկական կենտրոնից ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ ազդրի վերին երրորդականի ծակած կույր վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։

Ինչպես հայտնում է Գագիկ Շամշյանը, տեղում բժիշկները ոստիկաններին ու պարեկներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

Մինչ բժիշկները պայքարում էին վիրավորի կյանքի համար, ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 33-ամյա Մհեր Աբգարյանն է։

Տեղում պարզվել է նաև, որ «ձախ թիկնային գծով երրորդ գոտկային ողի մակարդակի գնդակային վիրավորում» ախտորոշմամբ ևս մեկ հոգի է տեղափոխվել «Կապան» բժշկական կենտրոն։

Տեղում ոստիկանները պարզել են, որ նա Կապանի բնակիչ, 30-ամյա Արարատ Դավթյանն է։

Բժիշկները հայտնել են, որ նա նույնպես ի վիճակի չէ բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ