23 08 2024

Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

Երևանում հնդիկների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ․ կա վիրավոր

Երևանում օգոստոսի 21-ին ժամը 01։25-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Սոնյա Աջեյը և հայտնել, որ իրեն են մոտեցել ազգությամբ հնդիկներ, ովքեր բացատրել են, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեում իրենց վրա դանակով հարձակվել են և ցույց է տվել մարմնի վրա դանակից վնասվածք ստացած հետքեր: Ժամը 02։15-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին է զանգահարել Ա Թ․-ն, և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցում տեղի ունեցած կռվի ժամանակ դանակահարել են իր՝ ազգությամբ հնդիկ ամուսնու եղբորը:

Ինչպես հայտնում shamshyan.com-ը, ոստիկանության Էրեբունու բաժին են զանգահարել «Էրեբունի» բժշկական կենտրոնից և հայտնել, որ Խաղաղ-Դոնի փողոցի 27 հասցեից դանակահարության հետևանքով շտապօգնության 41 խումբը «ձեռքի վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխել Սինգ Բանջլթի Բլիհարջուտին։

Ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված տվյալները, պարզել են, որ ժամը 01։00-ի սահմաններում Խաղաղ-Դոնի փողոցի 27/4 հասցեում գտնվող հոսթելում Հնդկաստանի քաղաքացիներ 29-ամյա Հարինդեր Սինգխը, 28-ամյա Գովինդ Կումարը  և նրանց ընկերները վիճաբանել են 20-ամյա Աջայ Ռաջպուտինի, Բանջլթի Բլինհարջուտինի և 34-ամյա Սոնյա Ռաչպուրի հետ, որի ընթացքում Գովիդ Կումարը խոհանոցային դանակով հարվածներ է հասցրել Ա. Ռաջպուրին՝ պատճառելով քերծվածքի տեսքով մարմնական վնասվածքներ, իսկ Բանջլթի Բլինհարջուտին եկել է խոհանոց, փորձել է վերցնել դանակը Գ. Քումարի ձեռքից, ինչի հետևանքով մարմնական վնասվածքներ է ստացել ձեռքի հատվածում, իսկ վիճաբանության ժամանակ Հ. Սինգխը, Գ. Կումարը և նրանց ընկերները հարվածներ են հասցրել Ս. Ռաչպուրին՝ պատճառելով ֆիզիկական ցավ:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ