26 12 2023

«Գոյ» թատրոնի անձնակազմը պահանջում է ԿԳՄՍ նախարարի հրաժարականը



 «Գոյ» թատրոնի անձնակազմը բողոքի ակցիա է անում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մոտ և պահանջում է նախարար Ժաննա Անդրեասյանի հրաժարականը։  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Սահակյանը: Ներկաների խոսքով՝ «Գոյ» թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Սարգիս Չոլոյանին երեկ` դեկտեմբերի 25–ին, հեռացրել են պաշտոնից և ժամեր հետո նշանակել մեկ այլ անձնավորության Կարեն Սիմոնյանին, որին թատրոնում ոչ ոք չի ճանաչում։

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ