Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը ԿԳՄՍ նախարարության նախագծով լուծարման եզրին է, մինչդեռ թատրոնի կազմը պատրաստվում է ամեն կերպ պայքարել այս նախագծի դեմ, ընդհուպ` դատական կարգով։ Այս մասին թատրոնի անձնակազմը հայտարարեց այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ։
Ի դեպ, նախարարության նախագծով նախատեսվում է «Գոյ» թատրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ: Որպես հիմք նախարարությունը նշում է, որ «Գոյ» կենտրոնը 2022թ․ 3 մլն 436 հազար 990 դրամով թերի է կատարել տարեկան ֆինանսական պլանը: Բացի այդ հրավիրված բեմադրիչների կողմից ներկայացումներ չեն բեմադրվել և կենտրոնը չի համագործակցել ԿԳՄՍ նախարարության հետ և այլն:
Ի պատասխան` թատրոնի ստեղծագործական անձնակազմը նամակով դիմել է ԿԳՄՍ նախարարին և բացատրություններ պահանջել։
«Գոյ» կենտրոնի տնօրենի պաշտոնակատար Սարգիս Չալոյանը, ասուլիսի ընթացքում նշեց, որ «Գարեգին Նժդեհ․ իրական առասպել» փաստավավերագրական ներկայացման պրեմիերայից հետո իրեն հրավիրել են նախարարություն և տեղեկացրել թատրոնի լուծարման մասին։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը