Ռուսաստանյան վստահելի աղբյուրներիս համաձայն՝ Մոսկվան Երևանին է առաջարկել մոդուլային ատոմային կայանի կառուցման նախագիծը: Այս մասին գրում է քաղաքական գիտությունների դոկտոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը:
Այժմ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ որոշում ունի մոդուլային ռեակտորի կառուցման վերաբերյալ, ինչը ավանդաբար կապվում է Վաշինգտոնի կողմից արվող առաջարկների հետ:
Հաշվի առնելով այն, որ այս պահին աշխարհում միայն երկու երկիր՝ Ռուսաստանն ու Չինաստանն ունեն մոդուլայն ռեակտորների շահագործման փորձ, ինչպես նաև չմոռանալով հայ-ռուսական միջուկային համագործակցության կայացած ավանդույթների մասին, կարող ենք փաստել, որ Երևանն այլևս չունի որևէ ռացիոնալ փաստարկ ռուսական առաջարկը մերժելու համար»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը