Վրաստանի ՆԳՆ-ն դիմել է Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ տեղի ունեցած բողոքի ցույցի մասնակիցներին՝ կոչ անելով դուրս չգալ օրենքի սահմաններից և իրենց բողոքն արտահայտել առանց իրավախախտումների։
«Հավաքվածներից ոմանք վնաս են հասցնում ենթակառուցվածքին, և ցուցարարներն իրենց հետ ունեն նաև տարբեր վտանգավոր նյութեր, որոնք, հավանաբար, ինչպես նախորդ օրերին, կօգտագործվեն բռնի գործողություններ իրականացնելու համար։ Վրաստանի օրենսդրությունն ապահովում է հավաքների, ցույցերի իրավունքը արտահայտման իրավունք, ինչպես նաև սահմանում է բողոքի արտահայտման ձևերը՝ հասարակական կարգն ու անվտանգությունը պահպանելու համար»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, ասված է գերատեսչության հաղորդագրությունում։
ՆԳՆ-ն պահանջում է ցուցարարներից դադարեցնել անօրինական գործողությունները, հակառակ դեպքում նրանց նկատմամբ կկիրառվեն օրինական միջոցներ։
Երկուշաբթի օրը Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ հերթական բողոքի ցույցն է տեղի ունենում։ Ցույցի մեկնարկից անմիջապես հետո ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել խորհրդարանի ճակատին մոտենալ փորձող մարդկանց դեմ։ Ցուցարարները ճայթրուկներ են օգտագործել ցուցարաների դեմ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը