26 12 2023

Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես, դու վճարված ես, որպեսզի ընդդիմություն խաղաս. ավագանու անդամ



«Ձեր ներս մտնելը կլինի դավաճանություն»,- Երևանի ավագանու նիստին ընդառաջ՝ դիմելով նիստերի դահլիճ մտնող ավագանու «Հանրային ձայն» խմբակցության անդամներին, ասացին «Մայր Հայաստան» խմբակցությա անդամները։

«Հանրային ձայն»-ի անդամները լրագրողների հարցերին չպատասխանեցին, միայն ասացին. «Մենք մի հատ մտնենք նիստին, ուշանում ենք, դուրս գալուց կպատասխանենք»։

«Դոգն իր շնությունը նորից արեց՝ ապահովելու երևանցու թալանը։ Տիգրան Ավինյանն ընտրվել է «Հանրային ձայնի» կողմից քվորում պահովելու շնորհիվ, հիմա էլ մտել են  քվորում ապահովելու, որպեսզի Տիգրան Ավինյանն ու Նիկոլ Փաշինյանն առանց խոչընդոտի կարողանան իրականացնել հերթական թալան։

Հերիք է խաղաք ընդդիմություն,  իբր երևանցու շահերն եք պաշտպանում»,- նրանց հետևից գոռաց «Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Նարինե Հայրապետյանը։

«Հերթական  դավաճանությունն արեցին։ Դուք ազգի դավաճան եք։ Դոգ, լսում ես, դու ազգի դավաճան ես, դու վճարված ես, որպեսզի ընդդիմություն խաղաս։ Համոզված եմ՝ իրենց նախապես  գրած սցենարով:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու այսօրվա նիստի օրակարգում է տեղական տուրքերի և վճարների մասին փոփոխությունների նախագիծը, որով ավտոկայանատեղիների արժեքը մայրաքաղաքի կենտրոնում 12 000 դրամից բարձրանալու է՝ հասնելով 160.000 դրամի: «Մայր Հայաստանն» առաջարկել էր ընդդիմադիր խմբակցություններին բոյկոտել նիստը։ 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ