Ռուսաստանն առաջիկայում Հայաստանում նոր գլխավոր հյուպատոսություն կբացի: Այդ մասին Комсомольская правда-ին տված հարցազրույցում վերահաստատել է ՌԴ փոխարտգործնախարար Եվգենի Իվանովը։
«Արդեն ընդունվել և համաձայնեցվել են պետությունների իշխանությունների հետ հյուպատոսությունների բացման մասին որոշումները։ Հյուպատոսություններ կբացվեն Կապանում (Հայաստան), Ակտաուում (Ղազախստան), Սամարղանդում (Ուզբեկստան), Դենպասարում (Ինդոնեզիա) և Մալեում (Մալդիվյան Հանրապետություն)»,- նշել են ՌԴ ԱԳՆ-ից։
Գլխավոր հյուպատոսության բացման կոնկրետ ժամկետներ չեն նշվում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը