27 10 2023

Հունգարիան մտադիր է հյուպատոսություն բացել Երևանում



Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն Երևանում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպմանը խնդրել է թույլ տալ Երևանում Հունգարիայի հյուպատոսության բացել: Համատեղ ասուլիսի ժամանակ Պետեր Սիյարտոն ընդգծեց. «Խնդրեցի թույլ տա, որ Երևանում բացենք հունգարական հյուպատոսություն»:

Սիյատոն նշեց նաև, որ Wizz Air ավիաընկերությանը կհորդորեն նաև Երևանից Բուդապեշտի ուղղությունն ավելացնել՝ ֆիզիկապես անմիջական կապ ապահովելու Հայաստանի և Հունգարիայի միջև:

Հիշեցնենք, որ Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացներին մասնակցող հայ սպա Գուրգեն Մարգարյանին 2004-ի փետրվարի 19-ին քնած ժամանակ դաժանաբար կացնահարած ադրբեջանցուն` Ռամիլ Սաֆարովին, Հունգարիան արտահանձնել էր Ադրբեջանին՝ չնայած նրան, որ Սաֆարովը հունգարական դատարանի կողմից դատապարտվել էր ցմահ ազատազրկման` 30 տարի առանց ներման իրավունքի: Սաֆարովն Ադրբեջանում ոչ միայն ազատ էր արձակվել, այլ նաև՝ մայորի կոչում ստացել: 2012 թվականի օգոստոսի 31-ին Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի որոշմամբ՝Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները կասեցվել էին:


 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ