23 12 2023

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր

Ժամանակավոր ներմուծված ավտոմեքենաների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել են հաշված օրեր

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ժամանակավոր ներմուծված թեթև մարդատար տրանսպորտային միջոցների պետական աջակցությամբ մաքսազերծմանը մնացել է մեկ շաբաթ և գործելու է մինչև 2023 թ. դեկտեմբերի 30-ը: Կոմիտեն հորդորում է օտարերկրյա համարանիշներով թեթև մարդատար տրանսպորտային միջոցներ ունեցող քաղաքացիներին` շտապել օգտվելու պետական աջակցության ծրագրից և կատարել մաքսային ձևակերպումները, քանի որ ավելի վաղ տեղեկացվել էր` մաքսազերծման ժամկետի երկարացում կամ աջակցության ծրագրի առավել բարենպաստ պայմաններ չեն նախատեսվելու:

Ինչպես հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, պետական աջակցության ծրագրի շրջանակում մաքսային ձևակերպումները կարող են կատարվել․

1․ ք. Գյումրի, Խրիմյան Հայրիկի փողոց, 2/14 հասցեում գտնվող Հյուսիսային մաքսատուն-վարչությունում,

 ք․ Վանաձոր, Մոսկովյան 44 հասցեում գտնվող Արևելյան մաքսատուն-վարչությունում,

3․ ք. Սիսիան, Սիսիան-Երևան մայրուղու 7-րդ կիլոմետր հասցեում գտնվող Հարավային մաքսատուն վարչությունում,

4․ ք․ Երևան, Իսակովի 10 հասցեում գտնվող Երևանի մաքսային սպասարկման կենտրոն մաքսատուն, վարչությունում։

ՊԵԿ-ը հիշեցնում է՝ անհրաժեշտ է, որ շահառուն մաքսատուն ներկայանա անձամբ` անձը հաստատող փաստաթղթով, ներկայացնի ժամանակավորապես ներմուծված տրանսպորտային միջոցը, վերջինիս տեխնիկական անձնագիրը, ժամանակավոր ներմուծման ժամանակ կազմված մաքսային մուտքի օրդերը և առկայության դեպքում` տրանսպորտային միջոցին վերաբերելի այլ առկա փաստաթղթերը:

Ծրագրի պայմանները սահմանված են ՀՀ կառավարության 30.11.2023թ. թիվ 2076-Ն որոշմամբ:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ