23 12 2023

Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքում

Երկրաշարժ Իրանում. այն զգացվել է նաև Սյունիքում

Դեկտեմբերի 12-ին` տեղական ժամանակով ժամը 06:27-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 02:27-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.36⁰ և արևելյան երկայնության 46.41⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Թավրիզ քաղաքից 33 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4․6 մագնիտուդով երկրաշարժ:

ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են՝ էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզի մի շարք բնակավայրերում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ