22 12 2023

Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդու ճակատագիրը ո՞վ է որոշելու. Գեղամ Նազարյան



 «Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդու ճակատագիրը բա՞նկն է որոշելու, թե՞ ՀՀ կառավարությունը»,- դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրեց «Հայաստան»  խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Վերջինը նշեց, որ միայն ինքը նման 5 դիմում է ստացել:

«Հիպոթեքային վարկերը, որոնցով ԼՂ-ում տներ են գնվել, մտնում է 315 մլրդ-ի մեջ. դրա գումարը կազմում է 14 մլրդ դրամ»,- ասաց նախարարը: Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել:

Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ