«Հիպոթեքային վարկ վերցրած ու Ստեփանակերտում բնակարան ձեռք բերած մարդու ճակատագիրը բա՞նկն է որոշելու, թե՞ ՀՀ կառավարությունը»,- դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին՝ հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Վերջինը նշեց, որ միայն ինքը նման 5 դիմում է ստացել:
«Հիպոթեքային վարկերը, որոնցով ԼՂ-ում տներ են գնվել, մտնում է 315 մլրդ-ի մեջ. դրա գումարը կազմում է 14 մլրդ դրամ»,- ասաց նախարարը: Ավելի վաղ Հովհաննիսյանը հայտնել էր, որ ԼՂ-ի պարտավորությունները ՀՀ-ի նկատմամբ կազմում են 315 մլրդ դրամ, որոնց սպասարկումը, Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի պատճառով, անհնար է դարձել:
Մանրամասն՝ տեսանյութում:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը