22 12 2023

Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ մի լծակ տալո՞ւ եք. Արթուր Խաչատրյան



ԱԺ-ը քննարկում է Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին օրենքի փոփոխությունները, որով ծառայության տնօրենին ու տեղակալներին այսուհետ  կնշանակի ու կազատի ոչ թե ՀՀ նախագահը, այլ վարչապետը՝  նկատի ունենալով ծառայության՝ վերջինիս ենթակա լինելը: Դիտարկում անելով ներկայացվածի վերաբերյալ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն ասաց. «Մեր երկրում նույնիսկ նախագահն է վարչապետի մոտ աշխատում: Էդ օրենքը փոխում եք՝ ի՞նչ, նախագահին դաշնամուր նվագելուց բացի, ինչ-որ մի լծակ տալո՞ւ եք, թե՞ չէ: Գեներալական կոչումներ շնորհելու իրավունքը ոնց որ իրա ձեռքից վերցրեցինք, հիմա ԱԱԾ տնօրենն ենք վերցնում, էդ մարդը դուրներդ չի գալիս՝ հանեք»:  

Մանրամասն՝ տեսանյութում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ