22 12 2023

Հիմա էլ անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը․ Սոնա Աղեկյան

Հիմա էլ անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը․ Սոնա Աղեկյան

Սոնա Աղեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Փաստորեն դեռ չի հանգստացել քպկ-ական իշխանությունը
Արցախցիներին բնահան անելուց, անօթևան ու դատարկ տաշտակի առջև թողնելը հերիք չէր. անցել են Հայաստանում ծվարած արցախցիների գույքի հափշտակմանը։
Օրը ցերեկով, մոտենում են արցախցուն, սեփականության իրավունքով նրան պատկանող գույքը` Կամազ 4326 մակնիշի ավտոմեքենան տանում են, մեքենայի սեփականատիրոջը թողնելով առանց ապրուստի միջոցը հայթայթելու իր միակ գույքի, որը կարողացել էր հասցնել Երևան։
Լավ, էսքան ատելություն առ արցախցին, սրանց ո՞վ է ներարկել, ինչի՞ են ուզում հասցնել, որ մարդ ստիպված լինի՞ հեռանալ երկրի՞ց...
Արձանագրենք, որ անձամբ եմ հետևելու այս գործի ընթացքին...
(Մանրամասները ավելի ուշ)

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ