Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցությունը շարունակում է «Ո՛Չ ԹԱԼԱՆԻՆ» կարգախոսով բողոքի և իրազեկման ակցիաները: Այսօրվա ակցիան մեկնարկել է Կասկադ համալիրի հարևանությամբ գտնվող Ալեքսանդր Թամանյանի հուշարձանի մոտից։
«Այս թանկացումները դավադիր թանկացուներ են, Արցախը կորցնելու ֆոնին, երբ հազարավոր մեր հայրենակիցներ անտուն են մնացել, բռնի տեղահանված են դարձել միիոնավոր գումարներով Երևանը շլացուցիչ լույսերով զարդարելը դավադրություն է: Առաջիկայում, դեկտեմբերի 26-ին կայանալիք ավագանու նիստում նիկոլական ՔՊ-ական իշխանությունն իր արբանյակ մյուս կուսակցության հետ համատեղ թալանի տարբերակ է մշակել. Դեկտեմբերի 26-ին շ րջափակենք Երևանի քաղաքապետարանի շենքը և ասենք՝ դեմ ենք թանկացումներին»,-ասաց խմբակցության անդամ Սոնա Աղեկյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը