21 12 2023

ՄԻՊ գրասենյակի ներակայացուցիչներն այցելել են ձերբակալված ձկնորսներին. Անահիտ Մանասյան



 «Մենք այս հարցի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություն սկսել ենք՝ երեկվա իրադարձություններից անմիջապես հետո»,-հայտարարեց ՀՀ ՄԻՊ Անահիտ Մանասյանը՝ պատասխանելով նախօրեին Գեղարքունիքի մարզում ձերբակալված 24 ձկնորսների մասին հարցին։

Նա հայտնեց, որ ՄԻՊ գրասենյակի ներակայացուցիչները, արդեն այցելել են ներկայում ձերբակալված ձկնորսներին։

«Մենք լսել ենք նաև նրանց մտահոգությունները, այս պահին ուսումնասիրում ենք խնդրի հետ կապված գլոբալ հարցը, քանի որ բոլոր ոլորտներում էլ պետությունը պարտավորություններ ունի և կարևոր է հասկանալ, թե պարտավորությունների որ մասն է կատարվում, որը ոչ, և ինչ ձևով է հնարավոր երաշխավորել դրանց կատարումը»,- ասաց Մանասյանը և հավելկեց. «Դրանից բացի նաև ուսումնասիրում ենք մյուս կտորը, որը վերաբերում է տարբեր իրավապահ մարմինների հետ կապված գործողություններին վերաբերելի հարցերին»։
Մանրամասն՝ տեսանյութում: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ