Սեպտեմբերի 1-ին Սոթքի հատվածում վիրավորված զինծառայող Նարեկ Պողոսյանը Կենտրոնական հոսպիտալում բարդ վիրահատության է ենթարկվել։ ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը հայտնել է, որ զինծառայողի վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին՝ ժամը 07:50-ից սկսած, Ադրբեջանը ինտենսիվ կրակ էր բացել Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունեցավ 3 զոհ, 2 վիրավոր:
Հայաստանի ՊՆ-ն նախապես հայտարարել էր Նարեկ Պողոսյանի զոհվելու մասին, ապա հայտարարեց, որ սրտի աշխատանքը վերականգնվել է։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը