Կառավարության այսօրվա՝ սեպտեմբերի 7-ի նիստում նոր միայն Նիկոլ Փաշինյանը հիշեց սեպտեմբերի 1-ի ագրեսիայի մասին, որն Ադրբեջանն իրականացրեց Սոթքում և որին զոհ գնաց 3 զինվոր։
«Նախորդ շաբաթվա ընթացքում ռազմաքաղաքական իրավիճակը մեր տարածաշրջանում էականորեն սրվել է։ Ադրբեջանը օրեր շարունակ զորքեր է կուտակում Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Հայատան-Ադրբեջան սահանաձգծի երկայնքով։ Ադրբեջանական մամուլում և քարոզչական հարթակներում ավելի է ահագնացել հակահայկական ատելության հեռետորաբանությունը։ Հայաստանի ինքիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունների քաղաքականությունը շարունակվում է։ Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական զինուժը հերթական սադրանքը ձեռնարկեց Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ Գեղարքունիքի մարզի Սոթքի հատվածում, որի հետևանքով զոհվեցին ՊՆ երեք զինծառայողներ»,- ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը ասաց, որ Ադրբեջանը մտադրություն ունի ընդդեմ Հայաստանի ու Արցախի նոր ռազմական գործողություններ իրականացնել, դիմեց միջազգային հանրությանը, խոսեց Բաքու-Ստեփանակերտ երկխոսությունից և ասաց, որ պատրաստ է կնքել խաղաղության պայմանագիր։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը