Մոսկվայից Հայաստան ուղևորվող «Բոինգ 737» ինքնաթիռը վերադարձել է մեկնման օդանավակայան՝ առջևի շասսի հետ կապված խնդիրների պատճառով։ Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է ՌԴ արտակարգ իրավիճակների ծառայությունները:
««Բոինգ 737»-ը, որն ուղևորվում էր Երևան, վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան», - ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է արտակարգ իրավիճակների ծառայության ներկայացուցիչը։
Նա պարզաբանել է, որ թռիչքի ժամանակ միացել է դիմացի շասսի կառավարման խափանման սենսորը։
Ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել «Շերեմետևո»-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը