15 12 2023

Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ժամանակ վատացել է. ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենայի

Ավտոբուսի վարորդի ինքնազգացողությունը վարելու ժամանակ վատացել է. ավտոբուսը բախվել է 10 ավտոմեքենայի

Այսօր՝ դեկտեմբերի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 14:00-ի սահմաններում Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված թիվ 18 երթուղին սպասարկող Zhong Tong մակնիշի ավտոբուսը Կորյունի փողոցում բախվել է Toyota Land Cruiser, Toyota Camry, Suzuki, Nissan Tida, BMW, Nissan March, Toyota, Chevrolet, Nissan և Hyundai մակնիշի ավտոմեքենաներին:

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով ավտոբուսի վարորդը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ