Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնան ժամանել է ՀՀ ԱԳՆ: Համատեղ տված ասուլիսի ժամանակ Էստոնիայի ԱԳ նախարարն ասաց, որ մեկ բան իր համար շատ կարևոր է. «Մենք պաշտոնապես չենք ճանաչել Հայ ժողովրդի հանդեպ կատարված ագրեսիան՝ Ցեղասպանությունը, մենք այդ գործընթացը կսկսենք, շատ կարևոր է շարունակ խոսել՝ մարդկության դեմ իրականացվող նման հանցագործությունների մասին, խոսել ցեղասպանության մասին, հակառակ դեպքում ամեն ինչ կկրկնվի»,-ասաց նախարարը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը