13 01 2021

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Էստոնիայի վարչապետը հրաժարական է տվել կոռուպցիոն սկանդալի պատճառով

Էստոնիայի վարչապետ և Ցենտրիստական կուսակցության առաջնորդ Յուրի Ռատասը կոռուպցիոն սկանդալի պատճառով հրաժարական է տվել։

Ֆեյսբուքյան էջում նա գրել է․ «Դատախազության այսօր հրապարակած կասկածները չեն նշանակում, որ ինչ-որ մեկը միանշանակ մեղավոր է, բայց դրանք անխուսափելիորեն լուրջ ստվեր են գցում բոլոր մասնակիցների վրա։ Նման իրավիճակում միանշանակ ճիշտ է հրաժարական տալը՝ հնարավորություն տալով լույս սփռել բոլոր հանգամանքների վրա և հասնել հստակության՝ քաղաքական և հասարակական հանգստության պայմաններում»,- գրել է Ռատասը։

Ավելի վաղ Էստոնիայի անվտանգության ոստիկանությունը հայտարարել էր Ցենտրիստական կուսակցության գլխավոր քարտուղար Միխայիլ Կորբի, ֆինանսերի նախարարի խորհրդական Կերստի Կրախտի, գործարար Հիլար Տեդերի և ևս երկու անձանց վերաբերյալ կասկածների մասին։ Իրավապահների վարկածով՝ Տեդերը և Կորբը պայմանավորվել են, որ գործարարը Ցենտրիստական կուսակցությանը կնվիրաբերի մինչև մեկ միլիոն եվրո, իսկ Կորբը իր հերթին կօգնի Տեդերի հետ փոխկապակցված Porto Franco ընկերությանը ստանալ 39,4 միլիոն եվրոյի վարկ՝ արտոնյալ տոկոսադրույքով։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ